15:40  ,  27 հուլիսի, 2020

Դել Պիերոն շնորհավորել է «Յուվենտուսին»

Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոն 9-րդ մրցաշրջանն անընդմեջ Իտալիայի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ շնորհավորել է իր նախկին ակումբին:

«Հաղթանակը գլխավորը չէ, այլ միակ բանը, որն իմաստ ունի:

9-րդ չեմպիոնությունն անընդմեջ: Շնորհավորում եմ»,- Թվիթերի իր էջում գրել է Դել Պիերոն:

Հիշեցնենք, որ 45-ամյա Դել Պիերոն «Յուվենտուսում» հանդես է եկել 1993-2012 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում