18:12  ,  27 հուլիսի, 2020

Կապելոն նշել է «Ռեալում» Ազարի անհաջող մրցելույթների պատճառը

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է 2019/20 մրցաշրջանում «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարի անհաջող մրցելույթների մասին:

«Հիասթափեցրե՞լ է ինձ Ազարը: Անկեղծ ասած՝ այո: Նա «Ռեալում» չի խաղում այնպես, ինչպես «Չելսիում»: Նա երկար ժամանակ բացակայեց վնասվածքների պատճառով, սակայն կարծում եմ, որ խնդիրը դա չէ:

Ըստ իս՝ Ազարը չկարողացավ ադապտացվել «Ռեալի» խաղաոճին և իսպանական ֆուտբոլին: Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում նա կկարողանա շտկել իրավիճակը»,- Կապելոյի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 29-ամյա Էդեն Ազարը «Չելսիից» «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը: Արքայական ակումբի կազմում Ազարն անցկացրել է 21 հանդիպում, խփել 1 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English