11:15  ,  27 հուլիսի, 2020

Սարին դարձավ Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճած ամենատարեց մարզիչը

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» 2։0 հաշվով հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ և 9-րդ տարին անընդմեջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն:

«Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին դարձավ Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճած ամենատարեց մարզիչը: Հիմա Սարին 61 տարեկան 6 ամսական է։

Այս ցուցանիշով Սարին գերազանցեց Նիլս Լիդնհոլմին, որը 1983 թվականին «Ռոմայի» հետ Իտալիայի չեմպիոն է դարձել 60 տարեկան 7 ամսականում։

Սարին 2019թ․ հունիսին է Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել «Յուվենտուս»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով