09:12  ,  27 հուլիսի, 2020

Սերխիո Ռամոսի չորրորդ զավակն է ծնվել (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի չորրորդ երեխան է ծնվել: Այս մասին 34-ամյա պաշտպանը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

«Ուրախ եմ ներկայացնել Մաքսիմո Ադրիանոյին: Նա ծնվել է 18:56-ին, քաշը՝ 3.270 կգ: Երեխան և մայրիկն իրենց հրաշալի են զգում»,- գրել է Ռամոսը՝ կից տեղադրելով կնոջ՝ Պիլար Ռուբիոյի և նորածին երեխայի հետ լուսանկար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում