22:26  ,  26 հուլիսի, 2020

Դե Բրույնեն կրկնեց Անրիի ռեկորդը Պրեմյեր լիգայում

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն կրկնեց Պրեմյեր լիգայի ռեկորդը մեկ մրցաշրջանում գոլային փոխանցումների քանակով։ Ավարտված առաջնությունում Դե Բրույնեն 35 խաղում կատարել է 20 գոլային փոխանցում։

Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին 2002-2003 թվականների մրցաշրջանում նույնպես կատարել էր 20 գոլային փոխանցում՝ մասնակցելով 37 հանդիպման։

Երկրորդ տեղը բաժանել են Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Սոն Հին Մինը («Տոտենհեմ») եւ Դավիդ Սիլվան («Մանչեսթեր Սիթի»)՝ 10-ական գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում