21:59  ,  26 հուլիսի, 2020

Ջեյմի Վարդին՝ Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկու

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկու դարձավ «Լեսթեր Սիթիի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին։ 33-ամյա ֆուտբոլիստը 35 խաղում խփել է 23 գոլ։

Երկրորդ տեղում է Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որն ավարտված առաջնությունում մասնակցել է 36 հանդիպման, խփել 22 գոլ։ Նույնքան գոլ է խփել 38 հանդիպման մասնակցած անգլիացի հարձակվող Դենի Ինգսը «Սաութհեմփթոնից»։

  1. Ջեյմի Վարդի («Լեսթեր»)՝ 23 գոլ
  2. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ»)՝ 22
  3. Դենի Ինգս («Սաութհեմփթոն»)՝ 22
  4. Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)՝ 20
  5. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)՝ 19
  6. Սադիո Մանե («Լիվերպուլ»)՝ 18
  7. Հարի Քեյն («Տոտենհեմ»)՝ 18
  8. Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 17

9-10. Ռաուլ Խիմենես («Վուլվերհեմփթոն»)՝ 17

9-10. Անտոնի Մարտիալ («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 17

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում