20:59  ,  26 հուլիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» հաղթեցին եւ կխաղան ՉԼ-ում, վերջին տուրի բոլոր արդյունքները (տեսանյութ)

Անգլիայի առաջնության վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը 66 միավորով գրավեց երրորդ տեղը։

Նույնպես 66 միավոր վաստակեց եւ չորրորդ տեղը գրավեց Լոնդոնի «Չելսին», որը 2։0 հաշվով պարտության մատնեց «Վուլվերհեմփթոնին»։ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» չեմպիոն «Լիվերպուլի» եւ փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդես կգան Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։

Վերջին տուրում «Լիվերպուլը» 3։1 հաշվով հաղթեց «Նյուքասլին» եւ առաջնությունն ավարտեց 99 միավորով։ «Մանչեսթեր Սիթին» 5։0 հաշվով առավելության հասավ «Նորվիչ Սիթիի» նկատմամբ, վաստակեց 81 միավոր եւ խփեց 102 գոլ։ Չեմպիոն «Լիվերպուլի» արդյունավետությունը կազմեց 85 գոլ։

Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիրը նվաճեց 62 միավորով 5-րդ տեղը զբաղեցրած «Լեսթեր Սիթին»։ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլից պայքարը կսկսի 6-րդ տեղը գրաված Լոնդոնի «Տոտենհեմը», որը վերջին տուրում 1։1 հաշվով խաղաց «Քրիսթալ Փելասի» հետ եւ վաստակեց 59 միավոր՝ առաջ անցնելով նույնքան միավոր ունեցող «Վուլվերհեմփթոնից»։

«Արսենալը» 3։2 հաշվով պարտության մատնեց «Ուոթֆորդին» եւ 56 միավորով գրավեց 8-րդ տեղը։

Պրեմյեր լիգայից դուրս մնացին վերջին երեք տեղերը գրաված «Բորնմութը», «Ուոթֆորդը» եւ «Նորվիչ Սիթին»։

Անգլիայի առաջնություն, 38-րդ տուր

«Նյուքասլ» - «Լիվերպուլ»՝ 1։3 (տեսանյութ)                                              

Դուայթ Գեյլ, 1 - Վիրջիլ վան Դեյք, 38, Դիվոկ Օրիգի, 59, Սադիո Մանե, 89

«Մանչեսթեր Սիթի» - «Նորվիչ Սիթի»՝ 5։0 (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 11, Կեւին Դե Բրույնե, 45+1, 90, Ռահիմ Ստերլինգ, 79, Ռիյադ Մահրեզ, 84

«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։2 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 71, 11մ, Ջեսի Լինգարդ, 90+8

Հեռացում՝ Ջոնի Էվանս («Լեսթեր Սիթի»), 90+4

«Չելսի» - «Վուլվերհեմփթոն»՝ 2։0 (տեսանյութ)

Մեյսոն Մաունթ, 45+1, Օլիվյե Ժիրու, 45+4

«Քրիսթալ Փելաս» - «Տոտենհեմ»՝ 1։1

Ջեֆրի Շլուպ, 53 - Հարի Քեյն, 13

«Արսենալ» - «Ուոթֆորդ»՝ 3։2

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 5, 33, Քիրան Թիրնի, 24 - Տրոյ Դինի, 43, 11մ, Դենի Ուելբեք, 66

«Սաութհեմփթոն» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 3։1

Չե Ադամս, 50, 71, Դենի Ինգս, 84, 11մ - Ջոն Լանդստրեմ, 26

«Բարնլի» - «Բրայթոն» 1։2

Կրիս Վուդ, 44 - Իվ Բիսումա, 20, Աարոն Քոնոլի, 50

«Էվերտոն» - «Բորնմութ»՝ 1։3

Մոյզե Քին, 41 - Ջոշուա Քինգ, 13, 11մ, Դոմինիկ Սոլանկե, 45+1, Ջունիոր Ստանիսլաս, 80

«Վեստ Հեմ» - «Աստոն Վիլա»՝ 1։1

Անդրեյ Յարմոլենկո, 85 – Ջեք Գրիլիշ, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում