20:16  ,  26 հուլիսի, 2020

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 36-րդ տուրի խաղում «Ռոման» կընդունի «Ֆիորենտինային»։ Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա»․ Պաու Լոպես, Մանչինի, Սմոլինգ, Կոլարով, Բրունո Պերես, Վերետու, Դիավարա, Սպինացոլա, Պելեգրինի, Մխիթարյան, Ջեկո։

«Ռոմա» - «Ֆիորենտինա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։

«Ռոման» հանդես կգա նոր տնային խաղաշապիկով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով