17:23  +04,  26 հուլիսի, 2020

Կորոնավիրուսից ապաքինված Մարուան Ֆելաինին 3 գոլ է խփել 7 րոպեում (տեսանյութ)

Չինական Սուպերլիգայի մեկնարկային տուրում հեթ-տրիկի հեղինակ է դարձել բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին։

«Շանդուն Լունենի» 32-ամյա ֆուտբոլիստը երեք գոլը խփել է 7 րոպեում (79, 83, 86)՝ կամային հաղթանակ բերելով (3։2) իսպանացի Ռաֆայել Բենիտեսի գլխավորած «Դալյան Պրոյի» նկատմամբ։

Ֆելաինին մարտին վարակվել էր կորոնավիրուսով եւ բուժում ստացել հիվանդանոցում՝ դուրս գրվելով ապրիլին։

Չինաստանի Սուպերլիգա, առաջին տուր

«Դալյան Պրո» - «Շանդուն Լունեն»՝ 2։3 (տեսանյութ)

Ռոնդոն, 57, Դանիելսոն, 90 - Ֆելաինի, 79, 83, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ