01:44  ,  26 հուլիսի, 2020

«Նապոլին» ուժեղ էր «Սասուոլոյից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Նապոլին» տանը մրցեց «Սասուոլոյի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին ալբանացի պաշտպան Էլսեիդ Հյուսայի եւ բրազիլացի կիսապաշտպան Մարկես Ալանի գոլերը։

«Նապոլին» 59 միավորով 7-րդն է եւ 1 միավոր է հետ 6-րդ տեղում գտնվող «Միլանից»։ «Սասուոլոն» 8-րդն է՝ 48 միավոր։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Նապոլի» - «Սասուոլո»՝ 2։0 (տեսանյութ)

Էլսեիդ Հյուսայ, 8, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս