23:32  ,  25 հուլիսի, 2020

Լուկակուի եւ Սանչեսի գոլերը հաղթանակ բերեցին «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Ջենոային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Աչքի ընկավ նաեւ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։

«Ինտերը» 76 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր առաջ է երրորդ տեղում ընթացող «Ատալանտայից»։ «Ջենոան» 17-րդն է՝ 36 միավոր։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ջենոա» - «Ինտեր»՝ 0։3 (տեսանյութ)                              

Ռոմելու Լուկակու, 34, 90+3, Ալեքսիս Սանչես, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում