22:09  ,  25 հուլիսի, 2020

Ամենաարագ նոկաուտը կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտում

ԱՄՆ-ի Ինդիո քաղաքում տեղի ունեցած մենամարտում 28-ամյա ամերիկացի Սենիեսա Էստրադան պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւ քաշային կարգում WBC Silver գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Միրանդա Աթքինսին։

Էստրադան գրանցել է ամենաարագ հաղթանակը կանանց բռնցքամարտում՝ մրցակցին նոկաուտի ենթարկելով արդեն 7-րդ վայրկյանին։

Էստրադան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 19 մենամարտ, տարել նույնքան հաղթանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում