19:51  ,  25 հուլիսի, 2020

Դավիթ Մանոյանը կարիերան կշարունակի «Արարատում»

Երեւանի «Արարատը» պայմանագիր է կնքել Դավիթ Մանոյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նրա նախորդ ակումբը Գյումրու «Շիրակն» էր: Ֆուտբոլիստի կարիերան Մանոյանը սկսել է Երևանի «Փյունիկում»: Տարբեր տարիների հանդես է եկել Կիպրոսը ներկայացնող «Կարմիոտիսա» և «Նեա Սալամիս» ակումբներում: Խաղացել է նաև լեհական «Սանդեցյայում» և մակեդոնական «Ռաբոտնիչկիում»: Հայաստանի Բարձրագույն խմբում ներկայացրել է նաև «Ալաշկերտի» և «Նոայի» գույները:

Հայաստանի ազգային հավաքականում Մանոյանը անցկացրել է 26 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում