14:13  ,  25 հուլիսի, 2020

Արտակ Եդիգարյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Երեւանի «Արարատը» պայմանագիր է կնքել 30-ամյա կիսապաշտպան Արտակ Եդիգարյանի հետ, որի նախորդ ակումբը Երևանի «Փյունիկն» էր: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Ալաշկերտ», «Ժալգիրիս», «Բանանց» (այժմ «Ուրարտու»), Դոնեցկի «Մետալուրգ» ակումբներում, հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը։

Եդիգարյանը երկու անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու՝ 2016/17 և 2017/18 մրցաշրջաններում: Կարիերայի ընթացքում նա 7 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, նաև Հայաստանի Գավաթակիր ու սուպերգավաթակիր: Եդիգարյանը նաև տիտղոսներ է նվաճել «Ժալգիրիսում»՝ դառնալով Լիտվայի չեմպիոն ու գավաթակիր:

Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է ավելի քան 30 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում