15:16  ,  25 հուլիսի, 2020

«Բարսելոնան» կփորձի վաճառել 12 ֆուտբոլիստի

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի վաճառել 12 ֆուտբոլիստի, հաղորդում է Marca-ն։

Համարժեք առաջարկների դեպքում, կատալոնական ակումբը կբաժանվի Ֆիլիպե Կոուտինյոյից, Ուսման Դեմբելեից, Իվան Ռակիտիչից, Նետոյից, Նելսոն Սեմեդուից, Սամուել Ումտիտիից, Էկտոր Ֆիրպոյից, Արտուրո Վիդալից, Մարտին Բրեյթուեյթից, Կառլես Ալենյայից, Ռաֆինյա Ալկանտարայից եւ Ժան-Կլեր Տոդիբոյից։

Ստացած միջոցներով «Բարսելոնան» կգնի նոր խաղացողների։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում