11:14  ,  25 հուլիսի, 2020

Մբապեն Մակրոնի հետ խոսել է իր վնասվածքի մասին (ֆոտո)

Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսել է իր վնասվածքի մասին։ «Սենթ Էթիենին» 1։0 հաշվով հաղթած եւ գավաթակիր դարձած ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին պարգեւատրել է Մակրոնը։

Մբապեն լուրջ վնասվածք էր ստացել եւ փոխարինվել առաջին խաղակեսում։ Սահանկման ժամանակ նրան վնասվածք հասցրած «Սենթ Էթիենի» ավագ Լոիկ Պերենը հեռացվել էր։

Մբապեն Մակրոնին հայտնել է, որ չի կարծում, թե կոտրվածք է ստացել եւ պարգեւատրությունից հետո անմիջապես կգնա հիվանդանոց։

ՊՍԺ-ն պատմության մեջ չորրորդ անգամ նույն մրցաշրջանում նվաճեց չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում