01:39  ,  25 հուլիսի, 2020

«Միլանն» ու «Ատալանտան» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում մրցեց «Ատալանտայի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

14-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Միլանի» թուրք կիսապաշտպան Հական Չալխանօղլուն: 34-րդ րոպեին «Ատալանտայի» կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան խփեց պատասխան գոլը:

«Միլանն» այժմ ունի 60 միավոր և 6-րդն է մրցաշարային աղյուսակում: «Ատալանտան» 75 միավորով երկրորդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Միլան» - «Ատալանտա»՝ 1:1 (տեսանյութ)

Հական Չալխանօղլու, 14 - Դուվան Սապատա, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում