01:30  ,  25 հուլիսի, 2020

ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի գավաթակիր (ֆոտո)

Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Փարիզի ՊՍԺ-ն «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում ուժերը չափեց «Սենտ Էտիենի» հետ:

Գերմանացի Թոմաս Տուխելի թիմը հանդիպման 14-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի գոլի շնորհիվ հաղթանակ տարավ և ակումբի պատմության մեջ 13-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի գավաթը:

31-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Սենտ Էտիենի» ֆրանսիացի պաշտպան Լորիկ Պերենը:

Ֆրանսիայի գավաթ, եզրափակիչ

ՊՍԺ - «Սենտ Էտիեն»՝ 1:0 (տեսանյութ)

Նեյմար, 14

Հեռացում՝ Լորիկ Պերեն, 31 («Սենտ Էտիեն)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում