19:17  ,  24 հուլիսի, 2020

«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Հանրապետական» ստադիոնում

«Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանի տնային խաղերը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբը նոր մրցաշրջանի համար նախատեսել է մի շարք նորարարություններ, կապված խաղային օրվա հետ:

  • Նոր մրցաշրջանից կգործարկվի աբոնեմենտային և տոմսային նոր ծրագիր
  • Խաղերից առաջ մարզադաշտի տարածքում կկազմակերպվեն ֆան-զոներ
  • Կտեղադրվեն fan-shop-ի տաղավարներ:
  • Մարզադաշտի տարածքում կբացվեն արագ սննդի կետեր:

«Փյունիկ» ՖԱ-ն լիահույս է, որ Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները շուտով կավարտվեն և երկրպագուները կկարողանան ներկա գտնվել թիմի խաղերին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում