18:08  +04,  24 հուլիսի, 2020

Էդգար Բաբայան. Առաջարկներ ունեմ դանիական և արտասահմանյան ակումբներից

Դանիայի ավարտված առաջնության արդյունքներով՝ «Հոբրոն», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, դուրս մնաց Բարձրագույն խմբից:

NEWS.am Sport-ի հետ զրույցում 24-ամյա կիսապաշտպանը, որը 11 գոլային փոխանցումով ճանաչվել է դանիական Սուպերլիգայի լավագույն ասիստենտ, խոսել է կարիերան շարունակելու տարբերակների մասին:

«Կարող եմ հաստատել, որ իմ ծառայություններով հետաքրքրված են ակումբներ Դանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իսրայելից և Կիպրոսից: Իհարկե, ցանկանում եմ կարիերաս շարունակել Բարձրագույն խումբը ներկայացնող ուժեղ թիմում, սակայն «Հոբրոյից» կհեռանամ միայն այն դեպքում, երբ ստացածս առաջարկը շահավետ լինի թե՜ իմ, և թե՜ ակումբիս համար, հակառակ դեպքում կմնամ «Հոբրոյում», որի հետ ունեմ ևս մեկ տարվա պայմանագիր»,- նշել է Բաբայանը:

NEWS.am Sport-ի տեղեկություններով՝ հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև դանիական «Կոպենհագենը» և «Միդտյուլանդը»:

«Այս պահին սեղանին կա առաջարկ հարավից, սակայն այն մեզ չի բավարարում: Մենք բարձր ենք գնահատում Էդգարի որակները և չենք պատրաստվում հրաժարվել նրանից այդ գումարի դիմաց: Մենք դեմ չենք վաճառել նրա տրանսֆերային իրավունքը, սակայն չենք պատրաստվում զիջումների գնալ: Պետք է համբերություն դրսևորենք»,- իր հերթին Bold.dk-ի հետ զրույցում նշել է «Հոբրոյի» մարզական տնօրեն Յենս Համեր Սերենսենը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ