20:40  ,  24 հուլիսի, 2020

Մեսիի հայրն առանձնատուն է գնել Միլանում

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսին, առանձնատուն է գնել Միլանում, տեղեկացնում է Football Italia-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Միլանում առանձնատան գնմանը կարող է հաջորդել Լիոնել Մեսիի՝ «Ինտեր» տեղափոխությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա Մեսին «Բարսելոնայի» ղեկավարության հետ ունեցած խնդիրների պատճառով կարող է հրաժարվել երկարաձգել ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը:

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարոտեմուն ավելի ուշ վստահեցրեց, որ Մեսին որևէ դեպքում չի հեռանա ակումբից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում