17:19  ,  24 հուլիսի, 2020

Շնորհավ՛՜ր ծնունդդ, Դե Ռոսի (ծաղրանկար)

Իտալական «Ռոմայի» և Իտալիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դանիելե Դե Ռոսին հուլիսի 24-ին նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը:

Իտալական ֆուտբոլի լեգենդին տարեդարձի կապակցությամբ ծաղրանկարով շնորհավորել է մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանին:

Հիշեցնենք, որ 36-ամյա Դանիելե դե Ռոսին «Ռոմայում» հանդես է եկել 2001-2019 թվականներին, այնուհետև տեղափոխվել է արգենտինական «Բոկա Խունիորս»:

Դե Ռոսին այս տարվա հունվարին հայտարարեց մարզական կարիերան ավարտելու և մարզչական կարիերա սկսելու մտադրության մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում