16:42  ,  24 հուլիսի, 2020

14 ֆուտբոլիստ հեռացել է «Արարատից»

Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թվով 14 ֆուտբոլիստի պայմանագրերի ժամկետները չեն երկարաձգվել, նրանք հեռացել են ակումբից:

Ակումբը լքել են Կոելո Վիեյրա Վիկտոր Հուգոն, Սանտոս Դաս Նևես Խամեսը, Իգոր Գաբրիել Ագուիարը, Ռաֆայել Էնրիկեն, Պավել Ստեպանեցը, Դավիդ Դավիդյանը, Թոմաս Ֆիբելը, Դմիտրի Ռիժովը,Զուրաբի Արզիանին, Արունա Լուկմանը, Օսենի Գանիյու Բոլաջին, Վեսլեն Ժունիորը, Կոնստանտին Մորոզովը և Դենիս Դեդեչկոն:

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Հիշեցնենք, որ «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել էր «Շիրակի» նախկին գլխավոր մարզիր Վարդան Բիչախչյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս