15:16  ,  24 հուլիսի, 2020

Անտոն Կոբյալկոն տեղափոխվեց «Փյունիկ»

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 34-ամյա ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոյի հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Անտոն Կոբյալկոյի վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատ-Արմենիան»:

Մինչև Հայաստան տեղափոխվելը Կոբյալկոն հանդես է եկել ռուսական «Նովոկուզնեցկ», «ԿամԱԶ», «Ուրալ», «Օրենբուրգ», ԲՄԱ Խաբարովսկ և «Բալթիկա» ակումբներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով