14:07  ,  24 հուլիսի, 2020

Ջորդան Հենդերսոնը՝ Պրեմյեր լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը լրագրողների կողմից ճանաչվել է Պրեմյեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Քվեարկության արդյունքում 30-ամյա կիսապաշտպանն առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեից , «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդից, նաև իր թիմակիցներ Ալիսոն Բեքերից, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդից, Վիրջիլ վան Դեյքից և Սադիո Մանեից:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 30 տարվա դադարից հետո 2019//20 մրցաշրջանում դարձավ Անգլիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում