13:27  ,  24 հուլիսի, 2020

Իմոբիլեն շրջանցել է Ռոնալդուին

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում Հռոմի «Լացիոն» տանը խաղաց «Կալյարիի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

«Լացիոյի» երկրորդ գոլը խփեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլե, որն Իտալիայի 2019/20 մրցաշրջանում խփած գոլերի քանակով շրջանցեց Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Չիրո Իմոբիլեն այժմ իր հաշվին ունի խփած 31 գոլ, իսկ Ռոնալդուն՝ 30 գոլ:

«Լացիոն» 72 միավորով չորրորդն է եւ ապահովեց տեղը լավագույն քառյակում ու Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։ Առաջնության ավարտից երեք տուր առաջ «Լացիոն» 5-րդ տեղում ընթացող «Ռոմայի» նկատմամբ ունի 11 միավորի առավելություն։ «Կալյարին» 13-րդն է՝ 42 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում