23:23  ,  23 հուլիսի, 2020

«Յուվենտուսը» պարտվեց «Ուդինեզեին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Ուդինեզեին» եւ պարտություն կրեց 1։2։ Հաղթանակի դեպքում թուրինյան թիմը մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ կպաշտպաներ չեմպիոնի տիտղոսը։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առաջինը հասավ հաջողության։ Առաջին խաղակեսում աչքի ընկավ հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը, սակայն սակայն ընդմիջումից հետո դաշտի տերերը մակեդոնացի հարձակվող Իլիյա Նեստորովսկու գոլի շնորհիվ վերականգնեցին հավասարությունը։ Ավելացված ժամանակում «Ուդինեզեի» հաղթական գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Սեկո Ֆոֆանան։

«Յուվենտուսը» 80 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Ատալանտան» հետ է 6 միավոր։ «Ուդինեզեն» 15-րդն է՝ 39 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ուդինեզե» - «Յուվենտուս»՝ 2։1 (տեսանյութ)

Իլիյա Նեստորովսկի, 52, Սեկո Ֆոֆանա, 90+2 - Մատեյս դե Լիգտ, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում