22:06  ,  23 հուլիսի, 2020

«Յուվենտուսը» 3000 օր Իտալիայի չեմպիոն է եւ 9-րդ անգամ անընդմեջ կնվաճի տիտղոսը, եթե հաղթի այսօր

Թուրինի «Յուվենտուսը» հուլիսի 23-ին նշում է Իտալիայի չեմպիոնության 3000-րդ օրը, հայտնում է Opta-ն։

«Յուվենտուսը» չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2012թ․ մայիսի 6-ին եւ դրանից հետո անընդմեջ պաշտպանել է։

Իտալիայի ընթացիկ առաջնության առաջատարը 35-րդ տուրում հյուրընկալվել է «Ուդինեզեին» եւ հաղթանակի դեպքում 9-րդ անգամ անընդմեջ կնվաճի տիտղոսը։

«Ուդինեզե» - «Յուվենտուս» խաղում ընթանում է առաջին կեսը։ Հաշիվը չի բացվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով