Պրեմյեր լիգայի 37-րդ տուրում Լոնդոնի «Չելսիին» 5։3 հաշվով հաղթելու շնորհիվ Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» սահմանել է ակումբային ռեկորդ։
Անգլիայի առաջնության մեկ մրցաշրջանում «Լիվերպուլը» դեռ չէր ունեցել 31 հաղթանակ ակումբի 128 տարվա պատմության մեջ, հաղորդում է Squawka-ը։
Պրեմյեր լիգայի երրորդ մրցաշրջանում անընդմեջ «Լիվերպուլն» առաջնությունը ավարտում է առանց տնային պարտության։
«Լիվերպուլը» 19-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճել է 30 տարվա ընդմիջումից հետո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում