20:12  ,  23 հուլիսի, 2020

Դեւիդ Բեքհեմը աջակցություն է հայտնել Խաբիբ Նուրմագոմեդովին (ֆոտո)

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը Ինստագրամում արած մեկնաբանությամբ աջակցություն է հայտնել խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն, 31-ամյա ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին՝ նրա հոր մահվան կապակցությամբ։

«Մտածում եմ քո եւ քո ընտանիքի մասին, իմ ընկեր»,- գրել է 45-ամյա Բեքհեմը։

Խաբին Նուրմագոմեդովի հայր եւ մարզիչ, 57-ամյա Աբդուլմանապ Նուրմագոմեդովը մահացել էր հուլիսի 3-ին գլխուղեղի կաթվածից եւ կորոնավիրուսից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում