18:08  ,  23 հուլիսի, 2020

Միրչա Լուչեսկուն գլխավորեց Կիեւի «Դինամոն»

Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է ռումինացի Միրչա Լուչեսկուն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Երեք օր առաջ «Դինամոն» հեռացրել էր 57-ամյա ուկրաինացի Ալեքսեյ Միխայլիչենկոյին։

74-ամյա Լուչեսկուն ուկրաինական ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

2004-2016-ին Դոնեցկի «Շախտյորը» գլխավորած Լուչեսկուն 2017-2019-ին Թուրքիայի ազգային հավաքականը գլխավորելուց հետո չէր զբաղվում մարզչական գործունեությամբ։

«Դինամոն» Ուկրաինայի ավարտված առաջնությունում գրավել է երկրորդ տեղը։ Չեմպիոնի կոչումը պաշտպանել է Դոնեցկի «Շախտյորը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English