16:05  ,  23 հուլիսի, 2020

Ունաի Էմերին՝ «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նշանակվել է իսպանական «Վիլյառեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

48-ամյա Էմերիի պայմանագիրը «Վիլյառեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Էմերին «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր նախորդ տարվա դեկտեմբերին:

Ավելի վաղ 48-ամյա մասնագետը գլխավորել է «Լորկա Դեպորտիվան», «Ալմերիան», «Վալենսիան», «Սպարտակը», «Սևիլիան» և ՊՍԺ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում