15:42  ,  23 հուլիսի, 2020

Տիգրան Դավթյանը գլխավորեց «Շիրակը»

Գյումրու «Շիրակը» հայտարարել է, թե ով կփոխարինի Վարդան Բիչախչյանին ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում:

«Շիրակի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է թիմի լեգենդար ավագ Տիգրան Դավթյանը:

«Շիրակից» հեռացած Վարդան Բիչախչյանը նշանակվել էր Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Ավելի վաղ Վարդան Բիչախչյանը հրաժեշտի խոսքով դիմել էր «Շիրակի» անձնակազմին և երկրպագուներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում