12:17  ,  23 հուլիսի, 2020

Գվարդիոլան չեմպիոնական գավաթը մատուցեց «Լիվերպուլին» (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Անգլիայի Պրեմյեր լիգայում «Լիվերպուլի» չեմպիոնությանը:

«Խոսեպ Գվարդիոլան չեմպիոնական գավաթը մատուցեց «Լիվերպուլին»»,- ծաղրանկարը վերնագրել է Մոմանին:

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդ» ստադիոնում ստացավ չեմպիոնական գավաթն ու ոսկե մեդալները։ Պարգեւատրման արարողությունը տեղի ունեցած Պրեմյեր լիգայի նախավերջին տուրի հանդիպումից հետո։ «Լիվերպուլը» 5։3 հաշվով հաղթել էր Լոնդոնի «Չելսիին»՝ սահմանելով նաեւ ակումբային ռեկորդ։ Պրեմյեր լիգայի երրորդ մրցաշրջանում անընդմեջ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ոչ մի պարտություն չկրեց տնային հանդիպումներում։

«Լիվերպուլը» 30 տարի չէր նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Պարգեւատրման արարողությանը մասնակցել է նաեւ թիմի նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը, որի ղեկավարությամբ 1990-ին «Լիվերպուլը» նախորդ անգամ դարձել էր չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում