10:48  +04,  23 հուլիսի, 2020

Նուրմագոմեդով. Հայր, քո բացակայությունը կզգացվի (ֆոտո)

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը հոր մահվանից հետո առաջին հրապարակումն է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:

«Քո բացակայությունը կզգացվի, հայր: Դու ինձ համար եղել ես թե հայր, թե եղբայր, և թե մարզիչ: Դու ինձ սովորեցրել ես գործնականում ամեն ինչ: Հուսով եմ, որ գոհ ես եղել ինձանից»,- գրել է Նուրմագոմեդովը:

Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահվան մասին հայտնի է դարձել հուլիսի 3-ին: Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Նուրմագոմեդովն ուներ նաև թոքաբորբ, որն առաջացել էր կորոնավիրուսից։ Բժիշկները նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին:

View this post on Instagram

A post shared by Khabib Nurmagomedov (@khabib_nurmagomedov) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ