10:21  ,  23 հուլիսի, 2020

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել բրազիլացի պաշտպանի հետ

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել 27-ամյա բրազիլացի եզրային պաշտպան Գիլյերմո Անտոնիո դե Սոուզանի (Ալեմաո) հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ալեմաոն հանդես է եկել պորտուգալական «Մարիտիմո», «Տուրիզենսե», «Լեյշոեշ» և մի շարք այլ ակումբներում:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է պորտուգալական «Օլիվեյրենսե» ակումբի ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում