01:42  ,  23 հուլիսի, 2020

«Ռոման» խնդիրներ չունեցավ՝ 6։1, «Ինտերը» չհաղթեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց հետնապահ ՍՊԱԼ-ին եւ խնդիրներ չունեցավ։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ 6։1 հաշվով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

«Ռոման» 61 միավորով 5-րդն է եւ 2 միավոր առաջ է 6-րդ տեղում ընթացող «Միլանից»։ ՍՊԱԼ-ը 19 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը եւ կլքի Ա Սերիան։

Միլանի «Ինտերն» ընդունեց «Ֆիորենտինային»։ Դարպասի գրավում չգրանցվեց։ «Ինտերը» 73 միավորով երրորդն է եւ 1 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Ատալանտայից»։ «Ֆիորենտինան» 11-րդն է՝ 43 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

ՍՊԱԼ - «Ռոմա»՝ 1։6 (տեսանյութ)

Ալբերտո Չերի, 24 - Նիկոլա Կալինիչ, 10, Կառլես Սայոլ, 38, Ալեքսանդր Կոլարով, 47, Բրունո Պերես, 52, 75, Նիկոլո Ձանյոլո, 90+1

«Ինտեր» - «Ֆիորենտինա»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում