09:45  ,  23 հուլիսի, 2020

«Վեսթ Բրոմվիչը» նվաճեց Պրեմյեր լիգայի ուղեգիր

Անգլիական Չեմփիոնշիփի եզրափակիչ՝ 46-րդ տուրում հայտնի է դարձել Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած երկրորդ թիմի անունը:

«Լիդս Յունայթեդի» հետ Պրեմյեր լիգայում հանդես գալու հնարավորություն է ստացել նաև «Վեսթ Բրոմվիչը», որը 1 միավորով առաջ է անցել երրորդ և չորրորդ տեղերում գտնվող թիմերից:

Պրեմյեր լիգա դուրս գալու վերջին՝ երրորդ ուղեգրի համար փլեյ-օֆֆում կպայքարեն «Բրենֆորդը», «Ֆուլհեմը», «Քարդիֆը» և «Սուոնսին»:

Պրեմյեր լիգայից Չեմփիոնշիփ կտեղափոխվեն «Նորվիչը», «Բորնմութը» և «Ուոթֆորդ» - «Աստոն Վիլա» զույգից մեկը՝ կախված վերջին տուրի արդյունքներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով