01:08  ,  23 հուլիսի, 2020

«Լիվերպուլ» - «Չելսի»՝ 5։3 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության նախավերջին տուրում նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» տանը մրցեց Լոնդոնի «Չելսիի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 5։3 հաշվով։

Հանդիպումից հետո տեղի կունենա «Լիվերպուլի» պարգեւատրության արարողությունը։ Չեմպիոնական գավաթը կհանձնի թիմի նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը, որի ղեկավարությամբ 30 տարի առաջ «Լիվերպուլը» նախորդ անգամ նվաճել էր Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։

«Լիվերպուլը» վաստակել է 96 միավոր, «Չելսին» 63 միավորով չորրորդն է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդը»։

Անգլիայի առաջնութուն, 37-րդ տուր

«Լիվերպուլ» - «Չելսի»՝ 5։3 (տեսանյութ)

Նաբի Կեյտա, 23, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 38, Ժորժինյո Վեյնալդում, 43, Ռոբերտո Ֆիրմինո, 55, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 84 - Օլիվյե Ժիրու, 45+3, Թեմի Աբրահամ, 61, Կրիստիան Պուլիշիչ, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով