23:51  ,  22 հուլիսի, 2020

Սարի․ Ռոնալդուն գերազանց մարզավիճակում է

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Ես զրուցել եմ Ռոնալդուի հետ։ Նա ասաց, որ գերազանց մարզավիճակում է։ Դա նրա ուժեղ կողմն է՝ շատ արագ վերականգնվել ֆիզիկապես եւ հոգեբանորեն։ Դրա շնորհիվ նա մոռանում  է հոգնածության մասին»,- Մաուրիցիո Սարիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Յուվենտուսը» հուլիսի 23-ին կխաղա «Ուդինեզեի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English