23:26  ,  22 հուլիսի, 2020

«Նապոլին» պարտություն կրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Պարմային» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ Երեք գոլն էլ գրանցվեց 11 մետրանոցից։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան իտալացի հարձակվող Ջանլուկա Կապրարին ու Շվեդիան ներկայացնող կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին։ «Նապոլիի» գոլը խփեց թիմի ավագ, իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն։

«Նապոլին» 56 միավորով 7-րդն է եւ 2 միավոր հետ է «Ռոմայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Պարման» 43 միավորով 10-րդն է։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր                                   

«Պարմա» - «Նապոլի»՝ 2։1 (տեսանյութ)

Ջանլուկա Կապրարի, 45+3, 11մ, Դեյան Կուլուշեւսկի, 87, 11մ - Լորենցո Ինսինյե, 54, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում