22:52  ,  22 հուլիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցրեց տանը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության նախավերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Վեստ Հեմին»։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան։ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց հյուրերի անգլիացի կիսապաշտպան Մայքլ Անտոնիոն։

51-րդ րոպեին անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն ավելին անել դաշտի տերերը չկարողացան։

«Մանչեսթեր Յունայթեդը» 63 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի «Չելսին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ չորրորդն է։ «Լեսթեր Սիթին» 62 միավորով 5-րդ տեղում է։ « Վետստ Հեմը» 15-րդն է՝ 38 միավոր։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 1։1 (տեսանյութ)

Մեյսոն Գրինվուդ, 51 - Մայքլ Անտոնիո, 45+2, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում