01:40  ,  22 հուլիսի, 2020

Իբրահիմովիչի դուբլը հաղթանակ բերեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Միլանը» մրցակցի խաղադաշտում 2։1 հաշվով առավելության հասավ «Սասուոլոյի» նկատմամբ։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

«Սասուոլոն» երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց մարոկկացի կիսապաշտպան Մեհդի Բուրաբյան։

«Միլանը» 59 միավորով բարձրացավ 5-րդ տեղ՝ շրջանցելով «Ռոմային» (58) եւ «Նապոլիին» (56), որոնք 35-րդ տուրի հանդիպումները կանցկացնեն հուլիսի 22-ին։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Սասուոլո» - «Միլան»՝ 1։2 (տեսանյութ)

Ֆրանչեսկո Կապուտո, 42, 11մ - Զլատան Իբրահիմովիչ, 19, 45+2

Հեռացում՝ Մեհդի Բուրաբյա («Սասուոլո»), 45+7, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում