01:08  ,  22 հուլիսի, 2020

«Արսենալը» պարտվեց Պրեմյեր լիգայում մնալու համար պայքարող «Աստոն Վիլային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության նախավերջին տուրում Լոնդոնի «Արսենալն» իսպանացի Միկել Արտետայի ղեկավարությամբ հյուրընկալվեց «Աստոն Վիլային», որը պայքարում է տեղը ուժեղագույնների լիգայում պահպանելու համար։

«Արսենալը» պարտություն կրեց նվազագույն հաշվով։ Եգիպտացի կիսապաշտպան Մահմուդ Հասանը 37-րդ րոպեին գրավեց հյուրերի դարպասը։

«Արենալը» 53 միավորով 10-րդն է եւ 8-րդ տեղից բարձր չի կարող լինել այս առաջնության վերջնական արդյունքներով։ «Աստոն Վիլան» 34 միավորով 17-րդն է։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Արսենալ»՝ 1։0 (տեսանյութ)

Մահմուդ Հասան, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում