23:23  ,  21 հուլիսի, 2020

«Ատալանտան» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Ատալանտան» ընդունեց «Բոլոնիային» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

62-րդ րոպեին կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելը խփեց դաշտի տերերի գոլը։ Արդյունավետ փոխանցումը կատարեց կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան։

«Ատալանտան» 74 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած Միլանի «Ինտերից»։ Առաջատար «Յուվենտուսը» 34 խաղից հետո ունի 80 միավոր։ «Բոլոնիան» 10-րդն է՝ 43 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ատալանտա» - «Բոլոնիա»՝ 1։0 (տեսանյութ)

Լուիս Մուրիել, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով