22:52  ,  21 հուլիսի, 2020

«Մանչեսթեր Սիթին» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուոթֆորդին»՝ 4։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Ուոթֆորդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։ 

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը, աչքի ընկան նաեւ անգլիացի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը եւ ֆրանսիացի պաշտպան Էմերիկ Լապորտը։

Երկրորդ տեղն ապահոված «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 78 միավոր, «Ուոթֆորդը» 34 միավորով 17-րդն է եւ առաջնության ավարտից մեկ տուր առաջ դեռ չի երաշխավորել տեղը Պրեմյեր լիգայի հաջորդ մրցաշրջանում։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։4 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 31, 40, Ֆիլիպ Ֆոդեն, 63, Էմերիկ Լապորտ, 67

Չիրացրած 11մ՝ Ռահիմ Ստերլինգ, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում