16:47  ,  21 հուլիսի, 2020

«Փյունիկը» ուսումնամարզական հավաք կանցկացնի

«Փյունիկ» ՖԱ-ն ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում վերսկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմը հուլիսի 25-ից օգոստոսի 6-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Դիլիջանում, որտեղ կանցկացնի 2 ընկերական հանդիպում՝ «Գանձասար-Կապանի» և «Վանի» հետ։

Մինչև ուսումնամարզական հավաքի մեկնարկը թիմը ևս 1 ընկերական հանդիպում կանցկացնի՝ մրցելով ԲԿՄԱ-ի հետ։

Եւս 1 ընկերական հանդիպում թիմը կանցկացնի արդեն Երևանում, ուսումնամարզական հավաքի ավարտից հետո՝ Երևանի «Ուրարտուի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում