01:08  ,  21 հուլիսի, 2020

«Վուլվերհեմփթոնը» հաղթեց եւ առաջ անցավ «Տոտենհեմից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 37-րդ տուրի խաղում «Վուլվերհեմփթոնը» տանը մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Հաշիվը բացեց պորտուգալացի կիսապաշտպան Դանիել Կաշտելուն, կրկնապատկեց իսպանացի պաշտպան Խոնին։

«Վուլվերհեմփթոնը» 59 միավորով 6-րդն է եւ 1 միավոր առաջ է 7-րդ տեղում ընթացող Լոնդոնի «Տոտենհեմից»։ «Քրիսթալ Փելասը» 14-րդն է՝ 42 միավոր։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Քրիսթալ Փելաս»՝ 2։0 (տեսանյութ)

Դանիել Կաշտելու, 41, Խոնի, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում