22:11  ,  20 հուլիսի, 2020

Օնլայն Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականի կազմը

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է օնլայն Օլիմպիադայում Հայաստանի հավաքականի կազմը:

Թիմերը բաղկացած են 6 հիմնական և 6 պահեստային խաղացողներից: Հիմնական կազմում պետք է լինեն 2 տղամարդ, 2 կին, մինչև 20 տարեկան 1 պատանի և մինչև 20 տարեկան 1 աղջիկ:

Օնլայն Օլիմպիադայի Հայաստանի հավաքականի կազմը․

Տղամարդիկ՝ Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան:

Պահեստայիններ՝ Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան:

Մարզիչ՝ Արշակ Պետրոսյան:

Կանայք՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան:

Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան:

Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան։

Մինչև 20 տարեկաններ ՝ Հայկ Մարտիրոսյան, Աննա Սարգսյան:

Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան:

Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:

Հայաստանը 25 թիմերի հետ ուժեղագույն դիվիզիոնում է եւ ունի չորրորդ վարկանիշը՝ զիջելով  միայն Ռուսաստանին, Չինաստանին եւ ԱՄՆ-ին։

Օնլայն Օլիմպիադան կանցկացվի հուլիսի 22-ից օգոստոսի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում