16:03  ,  20 հուլիսի, 2020

ՀՖՖ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի թեկնածուները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է «Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը:

Մրցանակը սահմանել է ՀՖՖ-ն և նպատակ ունի արժևորելու Հայաստանի առաջնության մասնակից ֆուտբոլիստների և մարզիչների՝ մրցաշրջանի ընթացքում ունեցած ելույթներն ու կատարած աշխատանքը:

Ի տարբերություն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցույթի, այս մրցանակի հաղթողի հավակնորդների թվում չեն ընդգրկվում ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները և ազգային ու տարբեր տարիքային հավաքականները ներկայացնող մարզիչները: Հավակնորդներն են ոչ թե օրացուցային տարվա, այլ մրցաշրջանի ընթացքում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, գավաթի խաղարկությունում, նաև եվրագավաթներում առավել աչքի ընկած ֆուտբոլիստները և մարզիչները:

Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

  1. Ալֆոնսե Կասսե Կոջո, «Արարատ-Արմենիա»
  2. Մաիլսոն Լիմա, «Արարատ-Արմենիա»
  3. Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
  4. Յուսուֆ Օտուբանջո, «Արարատ-Արմենիա»
  5. Մաքսիմ Մայրովիչ, «Նոա»
  6. Վլադիմիր Ազարով, «Նոա»
  7. Վալերիո Վիմերկատի, «Նոա»
  8. Վսևոլոդ Երմակով, «Շիրակ»
  9. Սոլոմոն Ուդո Իմե, «Շիրակ»
  10. Մորի Կոնե, «Շիրակ»
  11. Կարեն Մուրադյան, «Շիրակ»
  12. Դավիթ Մանոյան, «Շիրակ»
  13. Նիկիտա Բարանով, «Ալաշկերտ»
  14. Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
  15. Գուստավո Մարմենտինի, «Ալաշկերտ»
  16. Տիագո Գալվաո, «Ալաշկերտ»
  17. Ալեքսանդար Գլիշիչ, «Ալաշկերտ»
  18. Ջոնել Դեսիրե, «Լոռի ՖԱ»
  19. Վարդան Շահատունի, «Լոռի ՖԱ»
  20. Դենիս Դեդեչկո, «Արարատ»
  21. Եվգենի Կոբզար, «Ուրարտու»
  22. Կարեն Մելքոնյան, «Ուրարտու»
  23. Արթուր Միրանյան, «Փյունիկ»
  24. Արաս Օզբիլիս, «Փյունիկ»
  25. Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»

Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչի թեկնածուները

  1. Վարդան Մինասյան, «Արարատ-Արմենիա»
  2. Իգոր Պիկուշչակ, «Նոա»
  3. Վարդան Բիչախչյան, «Շիրակ»
  4. Դավիթ Կամպանյա, «Լոռի ՖԱ»

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին և մարզչին ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները:

Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք և կարող է քվեարկել միայն մեկ անգամ:

Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հուլիսի 29-ը՝ ժամը 18:00: Անվավեր են համարվելու այն քվեաթերթիկները, որոնք լրացված կլինեն քվեարկության կարգերի մեջ առկա դրույթների խախտումով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում